![]() |
(Aldo Cardoso, Cochabamba, 2000) |
Մենք նման ենք ջրի: Մեկ կաթիլը կարծես թե աննկատ է: Սողնակները պատել են մամուռը: Այն ընկնում է գետնին և անհետանում Երկրի ընդերքում:
Այսպիսինն ենք մենք: Մենք թափառում ենք ստվերներում: Մենք սողոսկում ենք ժայռերի ճաքերի արանքով: Մենք միավորում ենք մեր ճամփաները: Մենք անցնում ենք քարանձավների միջով: Մենք միանում ենք միլիոն մարդկանց քարայրներում:
Այսպիսինն ենք մենք: Մենք տեղաշարժվում ենք միասին մեկ հզոր և հեղուկային մարմնում, մենք հանկարծահաս հայտվում են լույսի մեջ, և ոչ աղմկալից տարափները, ոչ ժայռերը անկարող են հակադրել մեր զորությանը:
Եվ քանի դեռ մեր քայլը վերահղացած է կանաչ դաշտերում և հոսում է ծաղիկների անհունության միջով, անտառային ծառերն էլ քողարկում են փափում դեռատի տերևներով և այգիներն էլ, որ փայլփում են հյութալի և քաղցրահամ մրգերի բողբոջներով:
Այսպիսինն ենք մենք: Մեկ անձը աննկատ է: Իշխանավորները անտեսում են նրան: Նրանք քամահրում են իր հզորությունը: Մենակյացը կյանքը վախի մեջ է ապրում: Իսկ, երբ բազմությունը միասին վազում է, դա նրանք են, ով դողում էր, քանի որ թույլ էր ու վախվորած:
Այսպիսինն ենք մենք: Մենք միավորում ենք ճանապարհները, մենք բազմություն ենք, որը սպառնում է նրանց: Այդ է պատճառը, որ նրանք մեզ բաժանում են, ետ են պահում, ուղղորդում են և մեկուսացնում իրենց շահերից դրդված: Իրենց օգտի համար, նրանք ստիպում են մեզ լճանալ, քայքայում ու վերածում մեր աշխարհը անառողջի: Այնուհետև, ինչպես միշտ, մենք անսպասելիորեն ի հայտ ենք գալիս, մռնչյունով և ջախջախիչ ուժով վերադառնում դեպի լույսը, քանդելով նրանց պատերը, և ընկճված աշխարհը գետնին հավասարեցնում:
Այդուհանդերձ, երբ անցյալում թողնենք զայրույթի ու ավերածության, օրերը, և սահենք ազատորեն, մենք կհասցնենք նաև գարնան գեղեցկությունը Երկրի բոլոր անկյունները:
Այսպիսինն ենք մենք: Նման ջրի` խոնարհ ու անպարտելի, արդարև հզոր:
(Գրավոր տեքստ Խորխե Ֆ. Ֆերնանդես. թարգմանությունը Աշխեն Մինասյանի. Traducció a l’armeni d'Ashken Minasyan. Traducción al armenio de Ashken Minasyan. Armenian translation by Ashken Minasyan.)